Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Դու բնությունից պաշտպանվելու համար չես դուռդ փակում, այլ՝ մարդկանցից

Դու բնությունից պաշտպանվելու համար չես դուռդ փակում, այլ՝ մարդկանցից
26.07.2025 | 18:19

Շատ ամպագոռգոռ օր արեց՝ որոտ, կայծակ, քամի, անձրև՝ հեղեղի նման․․․ Իսկ դու տանն ապահով-ապահով նստած՝ լուսամուտից հանգիստ հետևում ես բնության տարերքին, մի կաթիլ անգամ չես թրջվում, քամին մազդ անգամ չի շարժում։ Քթիդ տակ ինչ-որ երգ մռմռալով, թնգթնգալով՝ սուրճ ես սարքում, կում անում ու ականջ դնում, թե ոնց ա անձրևը կատաղած թմբկահարում բալկոնի թիթեղյա տանիքը, ասես հես ա ծակելու ա, բայց դու գիտես, որ չի ծակի՝ շուտով ուժը կսպառվի, կթուլանա ու կկտրվի։ Քամին պարան ա խաղում լվացքի թուլացած պարաններով, բայց պարաններն էլ չի կտրի, մի քիչ հետո կհոգնի ու կհանդարտվի։

Ես էդ նույն զգացողությունն ունեի, երբ փոքր ժամանակ ինձ գազանանոց տարան։ Էն ժամանակ մարդկանց ու առյուծին ընդամենը մի բարակ ճաղաշար էր բաժանում։ Առյուծն աչքիդ առաջ էր՝ քեզնից մի մետրի վրա, բայց դու հանգիստ ծամում ես քո չամիչով բուլկին ու լկտի հայացքով նայում նրան։ Առյուծը մռնչում ա, բացում ա իր ահավոր երախը, փնչացնում, գժի նման գնում-գալիս ա վանդակի մեջ, իսկ դու հանգիստ ժպտում ես նրա անզորության վրա։

Էդ քաղաքակրթական ապահովության զգացումն իմ մոտ փոքր տարիքից սկսեց ձևավորվել, ու ամեն անգամ, երբ ես տեսնում էի, թե բնությունն ինչքան անզոր ա իմ դեմ, ավելի ու ավելի ամրապնդվում էի։ Հա, մարդը սանձել ա բնությանը։ Բայց ես ինչքա՜ն բան չգիտեի, ինչքա՜ն բան չէի հասկանում։ Ես չգիտեի, որ բնությունը մի օր հողին ա հավասարացնելու իմ երկրի կեսն ու մի րոպեում տասնյակ հազարավոր կյանքեր ա խլելու, ես չգիտեի, որ անզեն աչքով անտեսանելի մի վիրուս, որն անգամ կենդանու հատկանիշներ չունի, ծնկի ա բերելու ողջ մարդկությանը։ Ինչքա՜ն խաբուսիկ էր էդ ապահովությունը։

Բայց հետո ավելին իմացա։ Ես իմացա, որ էդ քաղաքակրթական հովանոցի տակ մարդը հազար անգամ ավելի վտանգավոր, նենգ ու խրթին տարերքներ ա ստեղծել՝ իր տեսակին բնաջնջելու համար։ Ես հասկացա, որ երբ մտնում ես տունդ ու դուռդ փակում, դու բնությունից պաշտպանվելու համար չես դուռդ փակում, այլ մարդկանցից պաշտպանվելու համար։ Ու ապահովության զգացումը հոդս ցնդեց։

Մարդու անպաշտպանությունը բնության ու ինքն իր առաջ հազար անգամ գերազանցում ա Բաբելոնի աշտարակի նման դեպի երկինք խոյացող նրա ինքնագոհությունը։ Ու բոլոր էն միջազգային օրենքները, կանոնակարգերը, բանաձևերը, որ հազարավոր քաղաքագետներ ու իրավաբաններ ստեղծել են՝ իբր մարդուն մարդուց պաշտպանելու համար, իրականում՝ պետությունների անգործությունն արդարացնող պատրաստի մանտրաներ են, որ գործածվում են ըստ հարմար իրավիճակի, քմահաճույքի, ձևի ու գույնի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12083

Մեկնաբանություններ

irates.am